Լրահոս
Օրվա լրահոսը

Գիշերը խաղաղ է անցել: Ակտիվիստները մինչեւ կեսօր ժամանակ են տվել իշխանությանը

Հունիս 24,2015 08:07

Անցած գիշեր ոստիկանությունը ուժային գործողությունների չի դիմել Բաղրամյան պողոտայում: Տեղում են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը եւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Քիչ առաջ նրանք ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում վստահեցրին, որ ոստիկանությունը չի պատրաստվում ցուցարարներին հեռացնել Բաղրամյան պողոտայից:

Շուրջ երկու ժամ առաջ ցույցի մասնակիցները ձեւակերպել են իրենց պահանջը՝ պահանջում են Սերժ Սարգսյանի կարգադրությունը՝ դադարեցնելու ՀԾԿՀ երկու որոշումների գործունեությունը, ըստ որոնց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է։

parkac cucararՆրանք մինչեւ այսօր կեսօր ժամանակ են տվել կառավարությանը՝ պատասխանելու համար։

Ողջ գիշեր Բաղրամյան պողոտայում են մնացել նաեւ կենդանի պատ կազմած հայտնի անձինք:

Hovhannes Azoyan kendani pat

Նրանցից ոմանք լուսադեմին այլ ցուցարարների հետ միասին մաքրել են Բաղրամյան պողոտան:

cucararner

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930