Հայաստանի Ստրասբուրգյան կոմիտեի հիմնադրման գաղափարը պայմանավորված է երեք տարի առաջ ԵԽԽՎ-ի ընդունած մի բանաձեւով, որը հստակեցնող չափանիշներ է սահմանում քաղբանտարկյալների համար: Այսօր այդ մասին, կոմիտեի հիմնադիր համագումարի ժամանակ ասաց ՀԱԿ-ը ներկայացնող Սամվել Աբրահամյանը: «Այս ընթացքում Հայաստանում գործընթացներ են զարգացել, արդեն քաղաքացիական ակտիվիստներ են ձերբակալվում»,- ասաց բանախոսը`հավելելով, որ առաջին անգամ Հայաստանում քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները կարողացան միավորվել`քաղբանտարկյալների ու քաղհալածյալների հարցում ընդհանրական մոտեցումներ ձեւավորելով:

Կոմիտեի կազմում քաղաքական կուսակցությունների ղեկավար անձինք չեն լինի, այլ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող գործիչներ: Կոմիտեի կազմը կընտրվի կոնսենսուսային սկզբունքով:
Ըստ բանախոսի, Կոմիտեի ձեւավորումը կնպաստի նաեւ ներկայիս իրավիճակի լիցքաթափմանը`բռնությունների կասեցմանը: Իսկ կոմիտեի անվանումն ընտրվել է ելնելով նրանից, որ Ստրասբուրգը համարվում է մարդու իրավունքների պաշտպանության ու խաղաղության կենտրոն ոչ միայն վերջին տասնամյակներում: Կոմիտեի ուշադրության կենտրոնում կլինեն ոչ միայն քաղբանտարկյալներն ու քաղհալածյալներն, այլ ընդհանրապես մարդու իրավունքների վիճակը Հայաստանում:
Կարդացեք նաև

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































