Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ի պատասխան ՀԾԿՀ-ի, կամ ինչու՞ պիտի հոսանքը էժան լինի

Հունիս 26,2015 15:15

Երեկ Հանրային Ծառայությունները կարգավորող անձնազոհվողը տարածեց հաղորդագրություն, որով փորձեց օբյեկտիվ պատճառներով հիմնավորել այն հանգամանքը, որ Հայաստանում էլեկտրաէներգիան ամենաթանկն է ամբողջ ԱՊՀ տարածքում, իսկ ամբողջ հետխորհրդային տարածքում սակագնով զիջում է միայն Լատվիային և Լիտվային:

Կարգավորող հանձնաժողովն անդրադարձավ այն հանգամանքին, որ Ռուսաստանը, Վրաստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը ունեն ավելի մեծ հիդրոպոտենցիալ, քան Հայաստանը: Բացի այդ, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Ադրբեջանը ունեն բնական գազի պաշարներ, իսկ Ռուսաստանն ու Ուկրաինան սուբսիադավորում են էլեկտրաէներգիա բաշխող կազմակերպություններին, ինչն, ըստ ՀԾԿՀ-ի ևս ազդում է այն հանգամանքի վրա, որ այդ երկրներում էլեկտրաէներգիան ավելի էժան է:

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել հետևյալը՝

1.  Հայաստանը հետխորհրդային տարածքում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը միջուկային էներգիայի տեսակարար կշռով (զիճելով միայն Ուկրաինային), իսկ այդ էներգիան դասվում է ամենաէժան էներգիաների թվին (Ատոմակայանը 1 կՎտ/ժ-ը վաճառում է ընդհամենը 8 դրամով):

2. Հայաստանում արտադրված ջերմային էլեկտրաէներգիայի մեծ մասը պարզապես անվճար է, քանի որ ստացվում է Իրանի հետ բարտեռի միջոցով: Մասնավորապես, Իրանից մատակարարվում է բնական գազ, որից ստացվում է շուրջ 4,6 կՎտ/ժ հոսանք: Այդ ստացված էլեկտրաէներգիայի միայն 3 կՎտ/ժ-ն է վերադարձվում Իրանին, իսկ մնացածը, շուրջ 2-3 դրամ ինքնարժեքով մտնում ներքին ցանցեր:

3. Հայաստանի սահմանին բնական գազի գինը 190 դոլար է 1000 խորհանարդ մետրի համար: Թեև բաժանորդին հասցնելուց այդ գինը զարմանալիորեն շատ ուժեղ աճում է, սակայն, հետխորհրդային երկրներից շատերը գազը գնում են ավելի թանկ և հետևապես այդ երկրներում (Մոլդովա, մերձբալթյան երկրներ) նաև շատ ավելի թանկ է ջերմակայաններով արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը:

4. Թեև կան ետխորհրդային երկրներ, որտեղ իրոք մեծ է հիդրոպոտենցիալը, սակայն այն փոքր չէ նաև Հայաստանում: Մեր երկրում արտադրված էլեկտրաէներգիայի 30 տոկոսը գալիս է ՀԷԿ-երից, որոնց տված կՎտ/ժ-ի միջին սակագինը շուրջ 7 դրամ է:

5. Հայաստանը ստիպված չէ այլ երկրներից էլեկտրաէներգիա գնել, ի տարբերություն հետխորհրդային այլ երկրների, որտեղ, ի հեճուկս այդ հանգամանքի, էլեկտրաէներգիան ավելի էժան է:

6. Հայաստանում բավականին մեծ է բնակչության խտությունը, ինչը համեմատաբար հեշտացնում (էժանացնում) է էլեկտրաէներգիայի բաշխման ու բնակչին հասցման գործառույթը:

 

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930