Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանյան ամառ 2015» ծրագրի շրջանակներում կայացել է «Ավտո մոտո շոու- դրիֆտինգ Երևան»  մրցաշարը

Հունիս 29,2015 14:45

Երևանի քաղաքապետարանը և STR ակումբը «Երևանյան ամառ 2015» ծրագրի շրջանակներում հունիսի 28-ին ժամը 13:00–ից Լենինգրադյան «Հրազդան» մարզադաշտին հարակից հրապարակում կազմակերպել էր «Ավտո մոտո շոու- դրիֆտինգ Երևան»  մրցաշարը:

Մրցութային մասում ներկայացվել են տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ. թյունինգապատ, սպորտային մեքենաներ, ինչպես նաև մոտոցիկլներ։

13:00-ին նախ ասպարեզ են դուրս եկել արագընթաց ձևավոր վարում  մրցության մասնակիցները`  մինչև 2 լ շարժիչի ծավալ ունեցող մեքենաներով: Այնուհետ մրցասպարեզը տրամադրվել է   2 լիտրից բարձր շարժիչի ծավալ ունեցող սիրողական դասի մեքենաներին, որից հետո նաև Հայաստանի ավտոմոբիլային  ֆեդերացիայի արհեստավարժ թվով 10 ավտոմարզիկներին: Ժամը 17-00-ին մեկնարկել է դրիֆթինգի առաջնությունը, որին մասնակցել են նաև Վրաստանից ժամանած մարզիկներ: Հատուկ այս մրցումը դատելու համար Լիբանանից Երևանի է ժամանել ավտոսպորտի հայազգի մարզիկ, ներկայում նման մրցաշարերի  դատավոր Գարո Հարությունյանը, ով նաև հանդես է եկել ցուցադրական ելույթով և  իր փորձը կիսել մրցաշարի մասնակիցների հետ:

Կայացել են նաև  ցուցադրական այլ ելույթներ: Հաղթողները պարգևատրվել են հովանավորների կողմից սահմանված նվերներով և գավաթներով:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930