Լրահոս
Օրվա լրահոսը

Դիջիքեմփ նորարարական ճամբարը մեկնարկում է  հուլիսի 6-ին 

Հուլիս 02,2015 16:22

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը  (ԻՏՁՄ) և Beeline-ը նախաձեռնել են Դիջիքեմփ ամենամյա 3-րդ ինովացիոն ճամբարը: Այս տարի ճամբարը կանցկացվի հուլիսի 6-16-ը՝  Դիլիջանի  «Լեռնային Հայաստան» առողջարանում:

Դիջիքեմփ ամառային ճամբարի նպատակն է աջակցել և ուղղորդել ինովացիոն գաղափարներ ունեցող 14-22 տարեկան պատանիներին և աղջիկներին, որպեսզի զարգացնեն իրենց տեխնոլոգիական գաղափարները և դրանք դարձնեն բիզնես ծրագրեր:  Տասնօրյա ճամբարի ընթացքում  մասնակիցները ստանում են համապատասխան գիտելիքներ և պրակտիկ առաջադրանքներ՝ սեփական բիզնես գաղափարի զարգացման համար, ծանոթանում ՏՏ  առաջնորդների հետ, լսում նրանց հաջողության պատմություններն ու բացահայտում առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները:

Կազմակերպիչ, ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց. «Երիտասարդների ձեռներեցության խթանումը ՏՏ ոլորտի հաջողության կարևոր գրավականն է, քանի որ երկրի տնտեսական զարգացումն ապահովում են այս ընկերությունները։ ՏՏ ապրանքների արտադրությունը շատ թույլ է Հայաստանում։ Նմանատիպ նախաձեռնությունները ուղղված են հայկական արտադրանքի շուկայի զարգացմանը, որը կապահովի ոլորտի զարգացում շատ ավելի մեծ տեմպերով, քան մենք ունենք վերջին տարիներին։ Ճամբարի կազմակերպման հաջորդ կարևոր սկզբունքը Հայաստանի բոլոր մարզերի մասնակցությունն է և տաղանդների հայտնաբերումը նույնիսկ ամենահեռավոր և կտրված բնակավայրից»:

«Երիտասարդությունը ինչպես միշտ գտնվում է Beeline-ի ուշադրության կենտրոնում: Մենք նախ և առաջ ձգտում ենք աջակցել նրանց, ովքեր իրենց ուժերով փորձում են հասնել հաջողության: Ես առավել քան վստահ եմ, որ այս տարի ճամբարի երիտասարդ մասնակիցները մեզ հաճելիորեն կզարմացնեն իրենց գաղափարներով, իսկ ձեռք բերված գիտելիքները կօգնեն նրանց հաղթահարել նոր բարձունքներ ձեռնարկատիրության ոլորտում: Միասին մենք կդարձնենք կյանքն ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 

 

Նորարարական ճամբարի օրակարգը հագեցած է հետևյալ բաժիններով՝

Ø  Ուսուցողական գործարար ներկայացումներ

Ø  Հաջողության պատմություններ

Ø  Գաղափարների գնահատում փորձագետների կողմից

Ø  Ուսուցողական ֆիլմեր

Ø  Ժամանցային միջոցառումներ

Նշենք, որ լավագույն  գաղափարները  ԻՏՁՄ-ի և Beeline-ի կողմից կարժանանան տարբեր պարգևների:

Ի դեպ, 2014 թ. լավագույնների եռյակը գխավորում էր Սերմնացան ռոբոտի գաղափարը: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար  Թոփ տարիֆ գաղափարը, որը վերլուծում է բաժանորդի շարժական կապի ծառայությունների օգտագործումն ու ստացած արդյունքների հիման վրա  առաջարկում է շահավետ սակագին և Պաղպաղակի արտադրության ավտոմատացված  սարքի  գաղափարը:

 

 

 

Շուշանիկ Ներսեսյան

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության

Հանրային կապերի պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031