Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արգելք` էրոտիկ էլեկտրոնային գրականության վրա

Հուլիս 03,2015 12:30

BBC-ի փոխանցմամբ, այսուհետ գերմանացիները էրոտիկ բովանդակությամբ էլեկտրոնային գրքեր կարող են գնել միայն 22:00-ից մինչեւ 06:00-ը: Այս որոշմանը դեմ գնացողներին սպառնում է 50 000 եվրո տուգանք:

Նման սահմանափակում գործում է նաեւ գերմանական կինոթատրոններում, այնտեղ 2002 թվականից մինչ օրս միայն ուշ ժամերի կարելի է դիտել «բաց» տեսարաններով ֆիլմեր: Ինչ վերաբերում է էլեկտրոնային գրականության վաճառքն էլ որոշակի ժամերի իրականացնելուն, դրան մղել են ծնողների բողոքները: Շատերը դժգոհել են, որ անչափահասներին հեշտ հասանելի է սեքսի մասին Schlauchgeluste վերնագրով գրքի ձեռքբերումը: Գերմանական հրատարակիչների ասոցիացիայի փաստաբաններից մեկը՝ Ջեսիկա Զանգերը, էլեկտրոնային գրականության վերաբերյալ խստացված որոշում կայացնելը համարել է ոչ խելամիտ, նշելով, որ դեռահասները հաստատ այլ միջոցներով կարող են տիրանալ իրենց հետաքրքրող բովանդակությանը: Թեման լայնորեն քննարկվել է սոցցանցերում եւ բլոգներում: Գերմանիայում հայտնի բլոգեր Նեյթ Հոֆելդերը կատարվածը որակել է ապուշություն:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
02.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031