Լրահոս
Օրվա լրահոսը

Եթեր չի հեռարձակվել «Քաղցած չէին սպասում» հաղորդումը, որն առնչվում էր Բաղրամյան պողոտային. «Հայկական ժամանակ»

Հուլիս 07,2015 11:29

Երգիչ, երաժիշտ Նիկ Եգիբյանի մասնակցությամբ «Քաղցած չէին սպասում» հաղորդումը սկանդալային ստացվեց. Հայկական երկրորդ («Հ2») հեռուստաալիքն այն եթեր չի հեռարձակել։

Հաղորդաշարի հեղինակ եւ վարող Սուրեն Շահվերդյանը դարձյալ «քաղցած» հյուր էր գնացել։ Այս անգամ Նիկ Եգիբյանին։ Վերջինից պահանջվում էր հաղորդման շրջանակներում որեւէ ուտեստ պատրաստել, եւ նա որոշեց ուղղակի բրդուճներ սարքել ու տանել Բաղրամյան պողոտա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ղեմ պայքարող ցուցարարների համար։ «Չե՞ս վախենում, որ դրանից հետո քեզ հետապնդեն»,- հաղորդման հերոսին կես¬կատակ հարցրեց Սուրեն Շահվերդյանը։ Նիկը չէր վախենում, բայց զգուշանալու պատճառ, փաստորեն, այնուամենայնիվ կար. տվյալ հաղորդումը, ինչպես նշեցինք, հեռարձակվելու պիտանի չէր համարվել։

Սուրեն Շահվերդյանը, երեկ մեկնաբանելով տեղի ունեցածը, ասաց. «Հայկական երկրորդ հեոուստաալիքը նպատակահարմար չգտավ (հաղորդումը հեռարձակել)՝ ասելով, որ արդեն ժամանակավրեպ է եւ… Սի խոսքով՝ չի ուզում խաոնվել մեր այդ նախաձեռնությանը։ Այդքան բան, առանձնապես ոչինչ տեղի չի ունեցել։ Ժամանակավրեպի առումով միգուցե ինչ-որ տեղ համաձայն եմ, որովհետեւ այնտեղ այդքան մարդ չկա այս պահին եւ մի տեսակ դադար է, բայց ես կարծում եմ, որ եթե Նիկի մոտ ցանկություն էր առաջացել մարդկանց ուղղակի բրդուճներ հյուրասիրել, նորմալ է։ Միգուցե հեռուստատեսությունը կարծեց, որ ավելորդ «փիար» է եւ դրա կարիքը չկա. անում եք, զուսպ արեք, ինչո՞ւ եք ամբողջ աշխարհով ասում։ Եւ միգուցե դա ճիշտ էր»։

«Քաղցած չէին սպասում» հաղորդաշարի հեղինակից հետաքրքրվեցինք, թե հաղորդումն արգելելը գրաքննություն չի՞ համարում եւ շարունակելո՞ւ է աշխատել «Հ2» հեռուստաալիքում. «Գրաքննության հարցը չէ։ Մեր հաղորդումը ժամանցային է, եւ մերթընդմերթ այդպիսի քաղաքական թեմաներ լինում են։ «Հ2»-ի հետ ոչ մի խնդիր չունեմ, ընդհանուր համաձայնության եկանք։ «Հ2»-ը ասաց՝ դա ձեր ցանկությունն է, կարող եք Ինտերնետում տեղադրել, բայց առանց մեր լոգոյի»:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031