Լրահոս
Օրվա լրահոսը

Թվացյալ հանդուրժողականությունը միայն ժամանակավոր կամ կոսմետիկ բնույթ ունի. «Ժողովուրդ»

Հուլիս 07,2015 12:17

Անշուշտ, էլէներգիայի 7 դրամով թանկացման դեմ պայքարի դուրս եկած մի խումբ ակտիվիստներին հաջողվեց բազում կարծրատիպեր կոտրել, նախ, որ Բաղրամյան պողոտան կարելի է օրերով փակ պահել ու չջրցանվել ու չծեծվել։ Երկրորդ՝ դրական էներգետիկայով հարուստ երիտասարդները կարողացան ե՛ւ իշխանություններին, ե՛ւ ոչ իշխանական ուժերին, ե՛ւ իրական ընդդիմադիրներին ապացուցել, որ Հայաստանում հեղափոխական տրամադրություններ են տիրում իրականում։

Նկատենք, որ 2008-ից հետո առաջին անգամ երեւաց իրողությունը, որ հասարակությունը հեղափոխություն է ուզում ու պատրաստ է դրան։ Եվ այս առումով կարելի է ասել, որ երիտասարդների սկսած շարժումն իր պատմական առաքելությունը կատարեց։

Բայց դրանից երիտասարդների պոռթկումը եւս մեկ անգամ հնարավորություն տվեց հասարակությանը՝ հասկանալու, որ գործող իշխանությունն իր ձեռագիրը չի փոխել, եւ նրանք ՀՀ քաղաքացիների հետ խոսում են բացառապես ուժի կամ բիրտ ուժի կիրառման դիրքերից։ Իսկ թվացյալ հանդուրժողականությունը միայն ժամանակավոր կամ կոսմետիկ բնույթ ունի, երբեմն էլ՝ պայմանավորվածության արդյունք:

Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031