Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. «Չեմ կարծում, որ ցուցարարները այս ընթացքում կգնան հակաօրինական կտրուկ քայլերի». «Հայոց աշխարհ»

Հուլիս 07,2015 12:42

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ
-Այս հավաքը ի՞նչ բնույթ ունի. ցուցարարները պնդում են, որ դա ինքնաբուխ եւ խաղաղ է, հետեւաբար իրազեկումը պարտադիր չէ:

-Իրականում, կարծում եմ, գործ ունենք տեւական ժամանակահատվածում իրականացվող հավաքների հետ, քանզի ուսումնասիրելով օրենքով նախատեսված ինքնաբուխ եւ շտապ հավաքի հասկացությունը՝ ակներեւ է դառնում, որ այդ հասկացության ներքո այս հավաքները չեն տեղավորվում: Ուստի, կարծում եմ, պետք է լինի սահմանված կարգով իրազեկում, որից հետո միայն հավաքը կդառնա օրինական:

 -Այսինքն՝ Ազատության հրապարակում տեղի ունեցողը օրինական չի համարվի քանի դեռ իրազեկումը ի գիտություն ընդունված չէ՞:

-Իհարկե: Քանի որ չկա իրազեկում լիազոր մարմինը` քաղաքապետարանը, ի գիտություն չի ընդունել այդ իրազեկումը, հետեւաբար օրենքի տեսանկյունից այս հավաքները կհամարվեն ոչ օրինական:

Կարծում եմ, որ տվյալ պարագայում ոստիկանությունը ցուցարարներին պարզապես հնարավորություն տվեց քաղաքի բանուկ հատվածն ազատելուց հետո տեղափոխվել նման միջոցառումների անցկացման համար ընդունված մեկ այլ վայր` Ազատության հրապարակ: Բայց այստեղ գտնվելու համար եւս քաղաքացիները պետք է հետեւեն օրենքի տառին, իսկ օրենքը պահանջում է իրազեկում:

 -Թերեւս մեր ոստիկանությունը ողջամտություն կդրսեւորի, ժամանակ կտրվի քաղաքացիներին` մինչեւ իրազեկման ի գիտություն ընդունելը անցկացնել խաղաղ ցույցեր:

-Այո, եւ չեմ կարծում, որ ոստիկանությունը կտրուկ գործողությունների կդիմի: Հակառակը, ցուցարարներին ողջամիտ ժամկետներ կտրամադրվեն թղթաբանություն իրականացնելու եւ քաղաքապետարան դիմելու համար: Նաեւ չեմ կարծում, որ ցուցարարները, կազմակերպիչները այս ընթացքում կգնան հակաօրինական կտրուկ քայլերի: Համոզված եմ, որ այս ամբողջ ընթացքը կբերվի օրենքի դաշտ:

Նաեւ ուզում եմ հավելել հետեւյալը. անկախ նրանից, թե այս կամ այն հավաքը ինչ բնույթ ունի, հավաքի կազմակերպչի կամ կազմակերպիչների վրա դրված են որոշակի պարտականություններ, ինչը նրանք պարտավոր են կատարել:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031