Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ջազային համերգ Մարսելում

Հուլիս 07,2015 13:16

Հուլիսի 3-ին Մարսելի Մոլին զբոսայգում տեղի ունեցավ ջազային համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ֆրանսահայ հայտնի երաժիշտ-կոմպոզիտոր Անդրե Մանուկյանի ջազային խմբի և ֆրանսահայ ճանաչված դուդուկահար Լևոն Մինասյանի մասնակցությամբ «Հայաստան» կարգախոսով անցկացված համերգը կազմակերպել էր Մարսելի 11-12 քաղաքապետարանը` Հայաստանի գլխավոր հյուպատոսության աջակցությամբ:

Համերգին ներկա էին մի շարք բարձրաստիճան հյուրեր, այդ թվում` Բելգիայից, Շվեյցարիայից, Լյուքսեմբուրգից, Շվեդիայից, Նիդերլանդներից, Եվրախորհրդարանի պատգամավորներ:

Համերգի բացման խոսքում Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Մարսելի 11-12 քաղաքապետարանի պատգամավոր-քաղաքապետ Վալերի Բուայեն քննադատության ենթարկեց Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում` կարևորելով իր իսկ կողմից Ֆրանսիայի Ազգային ժողով ներկայացրած ցեղասպանության ժխտումը քրեականացնող համապատասխան օրինագիծը և դրա ընդունման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ իրենց քաղաքապետարանը հուլիսի 3-ը հռչակել է որպես Հայաստանի օր:

Համերգն արժանացան ջերմ ընդունելությանն ավելի քան հինգ հազար հանդիսատեսի կողմից և լուսաբանվեցին լրատվամիջոցներով:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    ի՞նչ ա նշանակում –
    “ցեղասպանությանը նվրիված համերգ” -ը:
    ինչ որ մեկը իրա /Աստաված հեռու պահի / դաժանաբար սպանված ծնողի համար համերգ ա կազմակերպում՞: էս ինչ նորություններ ա …

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031