Լրահոս
Օրվա լրահոսը

Բերանի կարերը քանդելուց հետո ցուցարարը հացադուլ է սկսել (Տեսանյութ)

Հուլիս 07,2015 15:21 Share

Երեկ գիշեր Ազատության հրապարակում բերանը կարած ցուցարարներից Հովհաննես Կարապետյանը կրկին վերադարձել է Ազատության հրապարակ: Այսօր առավոտյան նրան հիվանդանոց էին տեղափոխել` կարերը քանդելու: Նրա պատմելով, իր ընկերների հորդորով է գնացել հիվանդանոց` կարերը քանդելու:

Հիվանդանոցից Ազատության հրապարակ գալով` նա իր բողոքի արտահայտման այլ ձեւ ընտրեց` հետեւելով հացադուլ սկսած Դավիթ Սանասարյանին:

Հովհաննես Կարապետյանը հացադուլ է սկսել` պահանջելով չեղարկել հոսանքի թանկացման որոշումը: «Հացադուլից դուրս գալու մտադրություն չունեմ»,- ասաց նա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել