Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանը լսի, կջղայնանա իմ վրա». Զարզանդ Նիկողոսյան

Հուլիս 07,2015 16:12

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի խանութի վրա

երեկ գիշեր հարձակում կատարած Զարզանդ Նիկողոսյանը մարզպետի հանդեպ իր նվիրվածությունից ելնելով է արել:

Նա Aravot.am-ին պատմեց, որ շատ զայրացած էր Աթաջանյանի վրա` մարզպետի դեմ մահափորձ կատարելու համար. «Ցանկացած սյունեցի, կապանցի նույն բանը կարող էր անել: Որովհետեւ Գարեն Աթաջանյանը այդքանը որ արել է, առաջին հերթին կապանցու, սյունեցու անունն է գցել, կյանքում չէինք մտածի, որ Կապանի բնակիչը մարզպետի հանդեպ կարող է նման բան անել: Այն դեպքում, որ ինքը եկել-գնացել է մարզպետարան, մարզպետն օգնել, աջակցել է իրեն, իր ընտանիքի անդամներին»:

Մեր հարցին՝ մարզպետի կարգադրությո՞ւնն եք իրականացրել հարձակմամբ, նա պատասխանեց, որ մարզպետը հանրապետությունում չէ, ու ինքը արդեն մեկ շաբաթ է` նրա հետ չի խոսել:

Մեր հարցին` մարզպետը ձեզ կպարգեւատրի՞ ձեր քայլի համար, նա շարունակեց. «Ես համոզված եմ, որ նա լսի, կարող է ազատի ինձ, ջղայնանա իմ վրա»:

Մեր հարցին, դեռ նախաքննություն է գնում ու ապացուցված չէ, որ Գարեն Աթաջանյանն է մահափորձն արել, չե՞ք կարծում, որ շտապել եք պատժել նրան, նա պատասխանեց. «Ինձ չի թվում, որ ազգային անվտանգությունը սխալվում է. եթե իրենք արդեն այնտեղ են, ուրեմն կարելի է համարել, որ հաստատված է: Ուրեմն կապ ունի մահափորձի հետ, եթե այնտեղ է»:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ոստիկանության հաղորդագրության՝ «Հուլիսի 7-ին՝ ժամը 04:00-ին, ոստիկանության Կապանի բաժնի շրջիկ ծառայություն իրականացնող խմբի ծառայողները Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում նկատել են մի քաղաքացու, ով քարով հարվածել և կոտրել է նշված փողոցի թիվ 1 հասցեում գործող մթերային խանութ-սրահի մուտքի ապակե դուռը և դիմել փախուստի:

Ոստիկանության ծառայողները հետապնդել և բերման են ենթարկել վերջինիս: Պարզվել է, որ նշված անձը 1978 թ. ծնված Զարզանդ Ն.-ն է: Զարզանդ Ն.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031