Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկահայ բժիշկ, բարերար Ջոն Հովհաննես Օյունջյանը հյուրընկալվեց սփյուռքի նախարարությունում

Հուլիս 09,2015 14:54

Հուլիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ բժիշկ Ջոն Հովհաննես Օյունջյանին:

Ողջունելով հյուրին՝ սփյուռքի նախարարը կարևորեց «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի ազգանվեր գործունեությունը սփյուռքում և Հայաստանում: Նա մասնավորապես նշեց. «Դուք մեծ դերակատարություն եք ունեցել Հայաստանի կրթական համակարգի մեկենասության գործում: Փառք ու պատիվ Ձեզ: Կրթությունն է մեր ազգի գլխավոր զենքը, մենք գիտելիքով պետք ներկայանանք աշխարհին: Մեր նախարարությունն իր խոնարհումն է բերում Ձեզ»:

Բարձր գնահատելով  Ջոն Հովհաննես Օյունջյանի ավանդը Հայաստանում և Սփյուռքում բարեգործական և հասարակական գործունեություն ծավալելու, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի  միջև գործուն կապերն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության   զարգացման շրջանակներում մեծ ավանդի համար՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նրան պարգևատրեց նախարարության «Պողոս Նուբար» մեդալով: Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ պարոն Օյումջյանը նշեց. «Փափագս այն է, որ Հայաստանն ավելի հզոր ու գեղեցիկ դառնա, մարդիկ աշխատանք ունենան ու մնան այստեղ»: Եվ վերջում ավելացրեց. «Ես բժշկության մեջ ինչ որ շահել եմ Հայաստան եմ բերել»:

Հովհաննես Օյունջյանը ծնվել է 1922-ին, Ստամբուլում: Երկար տարիներ որպես ազգային բարերար ծառայել է իր ժողովրդին:

IMG_0811 IMG_0821

Ջոն Օյունջյանի ֆինանսական աջակցությամբ հիմնանորոգվել է Գյումրու թիվ 21 միջնակարգ դպրոցը՝ վերածվելով «Օյունջյան» ուսումնական համալիրի: Բարերարը օգնում է նաև դպրոց-վարժարանի շրջանավարտ սաների բարձրագույն կրթությունը կազմակերպելու հարցում: Նրա նյութական աջակցությամբ արդեն հարյուրավոր շրջանավարտներ ստացել են բարձրագույն կրթություն:

Գյումրիում շուտով կբացվի «Վարդուհի» արվեստի դպրոցը, որի եռահարկ շինությունն ունի բոլոր հարմարությունները գյումրեցի փոքրիկների անվճար կրթությունը և գեղագիտական դաստիարակությունը բարձր մակարդակով իրականացնելու համար:

Ընդհանուր առմամբ բարերարն արդեն 6 միլիոն դոլարի ներդրում է կատարել Հայաստանում:

Ջոն Հովհաննես Օյունջյանը Գյումրու Պատվավոր քաղաքացի է, 2000թ. պարգևատրվել է «Մխիթար Հերացու» մեդալով, 2011թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի» մեդալով  և ՀՀ վարչապետի հուշամեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Roubina Ohanian says:

    Խոնարհ հերոսներ…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031