Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդևն անդրադարձ են կատարվել Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին

Հուլիս 09,2015 19:10

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները

 Հուլիսի 9-ին Մոսկվայում ՌԴ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը:

Handipum2

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը և քննարկել երկու դաշնակից երկրների փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված  հարցերի լայն շրջանակ:  Երկուստեք կարևորվել է տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի շարունակականությունը  և նոր նախագծերի իրականացումը: Կողմերն անհրաժեշտ են համարել ավելացնել ապրանքաշրջանառության ծավալները: Անդրադարձ  է կատարվել Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին: Վարչապետները քննարկել են  նաև էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Երկու երկրների վարչապետները կարևոր են համարել  Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության զարգացումը:

Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը  քննարկել են  նաև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: ՀՀ և ՌԴ վարչապետները պայմանավորվել են շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին և ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանն  առնչվող հարցերն ու ծրագրերը:

Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի  հետագա ամրապնդման  ու զարգացման  հնարավորություններին առնչվող  բազմաթիվ հարցեր:

ՀՀ Կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031