Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսիմ Սարգսյան. «Չի բացառվում, որ նորից կփակվի Մաշտոցի պողոտան»

Հուլիս 13,2015 16:04

«Ինչպես որ ստացվեց Բաղրամյան պողոտայի փակումը, չի բացառվում, որ ստացվի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը, չի բացառվում, որ նորից կփակվի Մաշտոցի պողոտան»,- հուլիսի 13-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ եթե իշխանությունները իրենց լռությունով կտանեն նրան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կրկին նույն թափով դուրս գան փողով, այդ անգամ շատ ավելի հզոր են լինելու իրենց քայլերը. «Ոչ միայն Բաղրամյանն է փողոց, որը կարելի է փակել, այլ Երեւանում եւ Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ փողոցներ, որոնք կարող են փակվել եւ շատ ավելի արդյունավետ: Դրանում թո՛ղ վստահ լինեն»:

Երեքշաբթի՝ հուլիսի 14-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը երթ է նախաձեռնել Շարլ Ազնավուրի հրապարակից դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: Հարցին, թե այդ երթի ընթացքում պատրաստվո՞ւմ են փողոց փակել, համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց. «Այդ ամեն ինչը իրադրային է լինում, մենք Բաղրամյան պողոտան, երբ որ փակեցինք եւ նստացույց արեցինք, ոչ մեկը չգիտեր, իրադրությունը թելադրեց: Վաղն էլ իրադրությունը կթելադրի, միգուցե փակենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031