Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռնատար գնացքը բախվել է գյուղապետի վարած ավտոմեքենային. պարզվում են վթարի պատճառները

Հուլիս 17,2015 12:17

Բեռնատար գնացքը բախվել է գյուղապետի վարած ավտոմեքենային. պարզվում են վթարի պատճառները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարզի Սպիտակ քաղաքի «Ղալթաղչի» կոչվող կայարանում մարդատար գնացքի՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային բախվելու դեպքի առթիվ, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդը մահացել է։

Հուլիսի 17-ին՝  ժամը 09:03-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Ղալթաղչի» կոչվող կայարանում մարդատար գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, կան տուժածներ և զոհ։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով՝  09:00-ի սահմաններում N 3402 բեռնատար գնացքը Գյումրի-Այրում երկաթգծի «Ղալթաղչի» կայարանի մոտակայքում բախվել է Լուսաղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Խաչատրյանի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով գյուղապետը մահացել է։

Վթարի պահին ավտոմեքենայի մեջ են եղել գյուղապետի երկու մանկահասակ երեխաները՝ 7 տարեկան որդին, 5 տարեկան դուստրը, և 16-ամյա մի աղջիկ։ Նախնական տվյալներով՝ 5-ամյա երեխան և 16-ամյա աղջիկն ստացել են վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրք 241-րդ հոդվածի 2-րդ մասով։ Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031