Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիսյանների սպանության գործի քննությունը տեղի կունենա ՀՀ դատարանում աշնանը. «ՀԺ»

Օգոստոս 08,2015 10:24

Օգոստոսի 12-ին Գյումրիում մեկնարկելու է ս/թ հունվարի 12-ին գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Այս դատը տեղի է ունենալու Ռուսաստանի Հարավկովկասյան ռազմական օկրուգի 5-րդ կայազորային դատարանում, եւ բուն դատավարությունը, ըստ ամենայնի, կընթանա ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Այստեղ սակայն, ոչ թե սպանության գործի, այլ Պերմյակովի դասալքության դատավարությունն է տեղի ունենալու:

Սպանության գործի քննությունը, ըստ ամենայնի, տեղի կունենա ՀՀ դատարանում աշնանը: Բայց դասալքության գործի քննությունը չափազանց կարեւոր է սպանության ամբողջական բացահայտման եւ սպանությունից հետո Հայաստանի իրավապահների եւ ռուս սահմանապահների գործողությունների առումով:

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31