Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերին դիմանկարներ անող երիտասարդին քաղաքապետարանը չի խանգարում

Օգոստոս 10,2015 17:57

Մինչդեռ արվեստագետները դժգոհում են դրանց վատ որակից

Տեղեկացրել էինք , որ բազմաթիվ են դժգոհությունները Ռոբերտ Նիկողոսյան անունով երիտասարդի՝ Երեւանի տարբերի շինությունների վրա արված մեծանուն հայերի դիմանկարների առիթով:
Aravot.am-ը Ռոբերտ  Նիկողոսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերում իր նկարների վերաբերյալ քննադատություններին : «Նայած քննադատություն»,-ասաց երիտասարդը: Իսկ ունի՞ քաղաքային իշխանությունների համաձայնությունը՝ իր ցանկացած վայրում շինությունների պատերին նկարելու համար: «Այո, տեղյակ են»,-պատասխանեց նա: Ի պատասխան մեր մյուս հարցի էլ՝ ի՞նքն է ընտրում վայրը՝ որտեղ նկարի, թե՞ քաղաքապետանանն է առաջարկում, Ռոբերտ Նիկողոսյանն ընդամենը պատասխանեց՝ փորձում ենք համաձայնեցնել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ռոբերտ Նիկողոսյանի նկարը՝ Ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mard says:

    Ռոբերտ ջան նախագիծդ լավն է տեսական իմաստով, բայց էն խեղճ Մհեր Մկրտչյանին ինչի՞ ես Վերնիսաժի մոտի շենքի պատին օլիգարխի տեսքով նկարել, ոնց որ Սերժի ախպեր Սաշիկը լինի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31