Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովի պաշտպանը ուղերձ է ուղարկել Ավետիսյանների ընտանիքին, թե չկարծեք, որ նա դեղերի ազդեցության տակ է (Տեսանյութ) 

Օգոստոս 17,2015 13:06

Այսօր «Բլից ինֆո» ակումբում Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ-փաստաբաններն իրենց դիտարկումները ներկայացրեցին Վալերի Պերմյակովի դատավարությունից:

Խոսելով արագացված դատավարության ընթացքի մասին, Միհրան Պողոսյանն ասաց, որ մինչ դատական նիստն էլ դատարանի մամուլի քարտուղարը լրագրողներին արդեն տեղեկացնում էր, թե որքան է տեւելու դատը, ինչքան ընդմիջում է լինելու. «հայտարարում էր, որ կլինի այսքան ժամ դատաքննություն: Առավոտյան բոլորը տեղեկացված էին, որ տեղի է ունենալու այդպիսի հապճեպ դատաքննություն: Այսինքն, դա բոլոր մասնակիցների միջեւ համաձայնեցված գործողություններ էին, ինչի արդյունքում մեղադրական դատավճիռ կայացվեց»:

Varosyan_Sahakyan_4

Փաստաբանները նշում էին, որ երբ ուզում էին ապացույցներ հրապարակել՝ դատարանն ինքն էր կանխում, որ չհրապարակվեն՝ ասելով, որ այս քրգործով դա պետք չէ եւ քննություն չէր իրականացնում:

Փաստաբանները դժգոհում էին, որ 72 հատոր գործից հայկական կողմին տվել են ընդամենը մի քանի հատոր:

Միհրան Պողոսյանը, Պերմյակովի վարքի հետ կապված հարցին ի պատասխան, որ հնարավո՞ր է նա ինչ-որ դեղերի ազդեցության տակ է եղել դատավարության ընթացքում, պատմեց, որ նույնիսկ իր պաշտպանը ուղերձ է ուղարկել Ավետիսյանների ընտանիքին. «Ասել էր՝ դուք մի մտածեք, որ նա որեւէ դեղի ազդեցության տակ է: Այսինքն, իրենք եւս փորձում էին այդ մասին ասել: Դատարանը երբ հարց էր տալիս, նա պատասխանում էր կարճ՝ այո, ոչ: Որոշակի հանգամանքներում դեպք եղավ, որ հարց տվեց դատարանը, Պերմյակովն ասաց, որ չի լսել հարցը: Այսինքն, լրիվ անջատված վիճակ չէր, դիրքորոշումն էր այդպիսին, որ իրեն այդպես պետք է պահի: Ռուսական կողմն էլ ուզում էր ռուսական ռազմաբազայում տիրող բարքերի մասին հնարավորինս քիչ ինֆորմացիա տրվի»:

Ըստ փաստաբանների, բազմաթիվ հարցեր մնացին անպատասխան՝ո՞վ էր պատասխանատու, որ Պերմյակովին զենք էին տվել, զինված զինվորը փախուստի է դիմում, ո՞վ էր այն պաշտոնատար անձը, որը պետք է հետեւեր, որ զինվորները իրենց տարածքից չփախչեին: Այդ մարդիկ չկան եւ այդ տրամաբանության մեջ արագացված դատավարությունը, ըստ Երեմ Սարգսյանի, տեղավորվում էր՝ կիսագաղտնի պահելու շատ հարցեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31