Լրահոս
Օրվա լրահոսը

Ահա այսքան մարդ 1995թ. Սահմանադրական նախագծի վրա 4 տարի աշխատել է. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 01,2015 12:06

Թերեւս արժե ներկայացնել, թե ինչպես ստեղծվեց 1995թ. Սահմանադրությունը։ Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվեց 1990թ. նոյեմբերին։ Այնտեղ ընդգրկված է եղել 20 հոգի, որոնցից 6-ը Գերագույն Խորհրդի պատգամավորներ չէին։ Սահմանադրական հանձնաժողովի նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, տեղակալը՝ արդարադատության նախարար Վահե Ստեփանյանը, իսկ քարտուղարը՝ Արա Սահակյանը։ Հանձնաժողովի մեծամասնությունը կազմում էին ՀՀՇ-ի եւ նրա կողմնակիցների ներկայացուցիչները, ընդգրկված էին նաեւ երկու անդամ ԱԺՄ-ից, մեկական անդամներ ՍԻՄ-ից, ՀՌԱԿ-ից եւ Հանրապետական կուսակցությունից, եւս երկուսը անկուսակցական էր։

1994 թվականի հունիսին սահմանադրական հանձնաժողովն ընդլայնվեց, որի մեջ ընդգրկվեց եւս տասներեք անդամ, որոնց մեծամասնությունն ընդդիմության ներկայացուցիչներ էին։ Եվս մեկ ամիս անց սահմանադրական հանձնաժողովը որպես հիմք ընդունեց իր իսկ սահմանադրության նախագիծը։ Ստեղծվեց հինգ հոգուց կազմված նոր աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել էին՝ Վահե Ստեփանյանը, Վարդան Զուռնաչյանը, Վլադիմիր Նազարյանը, Ռաֆիկ Պետրոսյանը եւ Ֆրունզե Խառատյանը։

Սահմանադրության նախագիծը վերջնական տեսքով հանձնաժողովի կողմից ընդունվեց 1995 թվականի ապրիլի 13-ին։ Նախագծին դեմ քվեարկեցին ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը, Կոմկուսի ներկայացուցիչ Ֆրունզե Խառատյանը եւ ՀՅԴ ԳՄ անդամ Ռուբեն Հակոբյանը։

Ահա այսքան մարդ 1995թ. Սահմանադրական նախագծի վրա 4 տարի աշխատել է։

Եվ վերջնական տարբերակը ընդունվել է ծանր, տքնաջան աշխատանքի արդյունքում։ Չենք ասում, իդեալական փաստաթուղթ էր, սակայն 1995թ. Սահմանադրությունը հետագա տարիներին մի շարք բարդ ներքաղաքական իրավիճակներում ցույց տվեց իր կենսունակությունը։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930