Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Կարեւոր չէ միասնական արժույթի անունը»

Սեպտեմբեր 03,2015 13:46

«Բոլոր արժութային շուկաներում գերակայում է դոլարը, եւ բազմաթիվ երկրներ պարզապես դոլարիզացված են, այդ թվում նաեւ Ռուսաստանը մեծապես, ինչպես նաեւ Հայաստանը»,- սեպտեմբերի 3-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքերով՝ իրավիճակը Ռուսաստանում, մասնավորապես՝ ռուբլու գահավիժումը, տեղափոխվում է Հայաստան, ինչը այս պահին եւ տեղի է ունենում: Ըստ նրա՝ Եվրասիական տնտեսական միությունում Ռուսաստանը կարող է խոսել միասնական արժույթ ունենալու մասին, դոլարի բացառման մասին. «Սրա իրատեսականությունը բավականին բարդ է, որովհետեւ այդպես ասելով չի լինի, դա ենթադրում է ու պահանջում է հետեւողական աշխատանք եւ երկար՝ մինչեւ անգամ տարիների: Հասկանալի է, որ հիմնական սեփականությունը, հարստությունը կուտակված է ամուր այդ արժույթով, այսինքն՝ դոլարով կամ եվրոյով, եւ բնականաբար, այդպես մի հրովարտակը ղեկավարի կողմից, որ հրաժարվենք արժույթից, ըստ էությամբ, այդպես հասարակ կերպով լինել չի կարող»:

Տնտեսագետը նշեց, որ արժույթը ֆիզիկական եւ իրավաբանական սուբյեկտների հարաբերությունների թափանցիկության ապահովման մեխանիզմ: Եվ եթե արժույթը մերժվում է կամ բազմաթիվ արժույթներ են տեղադրվում, այդ թափանցիկության ինստիտուտը վտանգվում է. «Միասնական արժույթի գոյությունը բոլոր տիպի հարաբերությունների ու գործունեության թափանցիկության ֆիքսման կարեւորագույն մեխանիզմն է: Դա հենց վտանգվեց վտանգվում է նաեւ այդ ամբողջ գործընթացի թափանցիկության ինստիտուտը, որը շատ կարեւոր է հասարակության, քաղաքացու եւ պետության համար»:

Վարդան Բոստանջյանը համարում է, որ կարեւոր չէ միասնական արժույթի անունը, կարեւորը՝ այդ տիրույթում կարողանալ վերահսկել ֆինանսական հոսքերի շարժը. «Դոլար, եվրո շպրտեք մի կողմ, իրենք վերահսկում են դրա շարժի ամբողջ տիրույթը: Սովետական երկրում ըստ էության մի միջոց կար դրամական՝ ռուբլին, լավն էր, վատն էր, դա միջոց էր, որ մենք հասկանանք, ով ինչ է անում, ինչ արժեքի նոր բան է սկսվում, ինչ արժեքի բան է փչացնում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930