Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Կոզիկը ՀՀ Նախագահին ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետին

Սեպտեմբեր 03,2015 17:23

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ ծառայության (ՍԾ) սահմանային պահպանության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոզիկին և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ Անատոլի Միխեևին:

Հանդիպման սկզբում Նիկոլայ Կոզիկը ՀՀ Նախագահին ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետին և նրա անցած ծառայողական ուղին:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է գեներալ-մայոր Միխեևին նշանակման կապակցությամբ, մաղթել հաջողություններ և վստահեցրել, որ ՀՀ իշխանությունները պատրաստ են ըստ անհրաժեշտության աջակցել նրան պաշտոնավարման ամբողջ ընթացքում:

Ընդգծելով, որ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակցային հարաբերությունները գործնականում ընդգրկում են փոխշահավետ համագործակցության բոլոր ոլորտները, Հանրապետության Նախագահն այդ հարաբերություններում մեծապես կարևորել է երկու երկրների սահմանապահ զորքերի միջև սերտ փոխգործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել միջպետական պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքում ՌԴ սահմանապահ զորքերի և հայ սահմանապահների՝ պետական սահմանի պահպանությանն ու անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ գործունեությանը վերաբերող հարցերին:

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930