Լրահոս
Օրվա լրահոսը

«Համազգային թատրոնը պետք է իր տունն ունենա»

Սեպտեմբեր 03,2015 17:53

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 5-ին Լուսինե Խաչատրյանի «Կարոտ» դաշնամուրային մոնոներկայացմամբ կտրվի Համազգային թատրոնի 24-րդ թատերաշրջանի մեկնարկը, և ներկայացման տոմսերից ստացված գումարը կփոխանցվի Համազգային թատրոնի շենքի կառուցմանը:

Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի փոխանցմամբ՝ շենքի հետ կապված «ալիք առաջացնող» նորություններ դեռ չկան, սակայն իրենք աշխատում են, փորձում անել ամեն ինչ, որ շենքի կառուցման համար անհրաժեշտ գումարը հավաքվի:

«Համազգային թատրոնը, լինելով նորանկախ Հայաստանի առաջին մշակութային օջախը, իմ խորին համոզմամբ, պետք է գտնի իր տանիքը, ունենա իր տունը,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարդան Մկրտչյանը:- Մենք անվերջ հարմարվում ենք, յուրաքանչյուր ներկայացում բեմադրելուց առաջ բավականին շատ խնդիրների առջև ենք կանգնում, բայց դա, մեղմ ասած, ճիշտ չէ: Պետք է վերջ տալ այն մտածողությանը, որ Համազգային թատրոնը միայն Սոս Սարգսյանն էր կամ միայն Սոս Սարգսյանի շենքն է: Դա այդպես չէ: Ես նման միտք համարձակվել եմ արտահայտել հենց նրա՝ Սոս Սարգսյանի մոտ, և նա ողջունել է այդ միտքը: Համազգային թատրոնը 60 աշխատող ունի. թատրոնը բոլորինն է: Հետևաբար՝ թատրոնի շենքի խնդիրը պետք չէ կապել մեկ անձի հետ: Դա մեր բոլորի խնդիրն ու երազանքն է միաժամանակ: Եվ ես համոզված եմ, որ այդ երազանքը վաղ թե ուշ իրականանալու է»:

Director of the National Theatre Vardan Mkrtchyan, pianist Lusine Khachatryan and violinist, producer of 'Karot' theatre Sergey Khachatryan gave a press conference at the National Theatre

Դառնալով նոր թատերաշրջանի բացմանը՝ Վարդան Մկրտչյանը տեղեկացրեց, որ կլինեն ինչպես հին և արդեն սիրված, այնպես էլ նոր ներկայացումներ, հյուրախաղեր, համագործակցության ծրագրեր և այլն:

Իսկ հոկտեմբերին Համազգային թատրոնը կբացի նաև իր թատերական ստուդիան: Ծրագիրն իրականություն կդառնա «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի հետ համատեղ:

«Ստուդիան նախատեսվում է տարիքային երկու խմբերի համար` 12-16 և 17-ից բարձր: Տասներեք ամսվա խտացված կուրսի ընթացքում ստուդիայի սաներին կուսուցանվի բեմական խոսք, վոկալ, դերասանի վարպետություն, պարարվեստ: Դասընթացը կզուգորդվի հրավիրված դասախոսների վարած վարպետության դասերով, ինչպես նաև հայտնի արվեստագետների հետ հանդիպումներով: Կուրսը կավարտվի աշնանը՝ հաշվետու ներկայացմամբ»,- մանրամասնեց Վ. Մկրտչյանը՝ ընդգծելով, որ ստուդիայի բացման գլխավոր նպատակը թատրոնի դերասանական կազմը թարմացնելն է, դերասանների նոր սերունդ ունենալը:

Ի դեպ, աշնանը կգործարկվի նաև թատրոնի նոր վեբ-կայքը՝ տոմսերի առցանց գնման հնարավորությամբ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930