Լրահոս
Օրվա լրահոսը

Վախճանվել է Երեւանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը

Սեպտեմբեր 09,2015 13:17

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցավակցական խոսքը Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ

Ցավով տեղեկացա, որ կյանքի 85-րդ տարում վախճանվել է նշանավոր պետական գործիչ, 1975-85 թթ. Երևանի քաղաքապետ, Երևանի պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանը: Մուրադ Մուրադյանի ողջ կյանքը ճշմարիտ հայրենասերի, իսկական պետական գործչի լավագույն օրինակ է, մարդ ով լինելով իր երկրի իսկական քաղաքացի՝առաջնորդվում էր բացառապես պետության շահով ու ազգային վեհ արժեքներով: Նախ Լենինականում, ապա նաև Երևանում նրա թողած գործերը մնայուն արժեք են և դարեր շարունակ լինելու են նրա յուրովի կենդանի ներկայությունը:
Նաև իսկական հայ գերդաստանի հայր էր, հոգատար ծնող, հարազատների ու բարեկամների համար լավագույն ընկեր ու խորհրդատու:

Մուրադ Հովհաննեսիչին հենց այդպես էլ հիշելու են բոլորը:

Խորապես ցավակցում եմ Մուրադ Մուրադյանի ընտանիքին, բոլոր հարազատներին ու բարեկամներին:

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Երևանի քաղաքապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930