Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Ռուսաստանը ստեղծում են տարածաշրջանային միացյալ ՀՕՊ համակարգ. Razm.info

Սեպտեմբեր 09,2015 14:41

Ռուսաստանը տարածաշրջանային ՀՕՊ համակարգեր է ստեղծում ՀԱՊԿ իր գործընկերների հետ, այդ թվում՝ Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Հայաստանի հետ:

Հայաստանի հետ կովկասյան տարածաշրջանը ծածկող ՀՕՊ համակարգի ստեղծման համար երկու երկրներն արդեն համաձայնեցրել են համապատասխան պայմանագիրը, որի ստորագրումը նախատեսվում է այս տարի, ինչպես նշել է ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն, փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է: Ներկայում, բացի Հայաստանից, Ռուսաստանը տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի վերաբերյալ բանակցություններ է վարում նաև Տաջիկստանի և Ղրղզստանի հետ: Ղազախստանի հետ նման համակարգի ստեղծման պայմանավորվածություն արդեն կա, ներկայում դրա նախապատրաստվում է դրա օրենսդրական բազան: Իսկ Բելառուսի հետ տարածաշրջանային ՀՕՊ համակարգն արդեն կազմավորված է, 2016 թվականից նախատեսվում է այն նշանակել մարտական հերթապահության:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930