Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ թանգարանային ֆոնդն օրենքով կպահպանվի

Սեպտեմբեր 09,2015 16:41

Հոկտեմբերի 23-ին արտագնա խորհրդարանական լսումներ կլինեն`թանգարաններից որեւէ մեկում: Հավանաբար, Կոմիտասի նորաբաց թանգարանում: Լսումները կլինեն «Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» կառավարության ներկայացրած նախագծի շուրջ: Այն նախատեսում է ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն`թանգարանների, թանգարանային գույքի ոչ պատշաճ պահպանման համար:

Հարցն այսօր քննարկվում էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովում: «Սա այն օրենքներից է, որ անպայման պիտի խորհրդարանական լսումներ անցնի`մինչեւ ԱԺ լիագումար նիստերի դահլիճ հասնելը»,- իր կարծիքն ասաց հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արտակ Դավթյանը:

Հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ կառավարության ներկայացուցիչ, փոխնախարար Արեւ Սամուելյանը համաձայնեցին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930