Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՏՄ-ին Հայաստանի և Ղրղզստանի անդամակցությունը լավ հնարավորություն է բացում երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնման համար»

Սեպտեմբեր 15,2015 10:23 Share

Սեպտեմբերի 14-ին ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Դուշանբեում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի հետ։

Նախարարները հանգամանալից զրույց ունեցան երկկողմ համագործակցության զարգացման վերաբերյալ՝ վստահություն հայտնելով, որ ԵՏՄ-ին Հայաստանի և Ղրղզստանի անդամակցությունը լավ հնարավորություն է բացում երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնման համար։

Հանդիպման օրակարգում էին ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ, այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Ղրղզստանի համագործակցության հարցերը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել