Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղ-Ֆրանսիա» եւ «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակների ու բարեկամացած քաղաքների ներկայացուցիչների համատեղ նիստ

Սեպտեմբեր 18,2015 20:30

«Ղարաբաղ-Ֆրանսիա» և «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակների ու բարեկամացած քաղաքների ներկայացուցիչները ս. թ. սեպտեմբերի 18-ին «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնի շրջանակներում անցկացրել են համատեղ նիստ:

Fr-NKR

Նիստի մասնակիցները.

Ողջունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը՝ ուղղված ազատ և ժողովրդավարական պետականության ստեղծմանն ու զարգացմանը,

Նշելով, որ միջազգային գործընթացներից Արցախի ժողովրդի մեկուսացումն անթույլատրելի է և նման  քաղաքականությունը խոչընդոտում է ժողովուրդների միջև երկխոսության և խաղաղության ամրապնդմանը,

Աջակցություն հայտնելով Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների հաստատմանը, որն ուղղված է համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը տարբեր ոլորտներում,  այդ թվում՝ կրթության, առողջապահության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և տնտեսության,

Հաստատելով Ֆրանսիայի և Արցախի միջև բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը շարունակելու մտադրությունը,

Համոզված լինելով, որ բարեկամական հարաբերությունների հաստատումը և համագործակցությունը կարևոր գործոն են խաղաղության ամրապնդման, մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների պաշտպանության գործում`

Fr-NKR group

ա/ Կարևորել են «Ֆրանսիական օրեր Ղարաբաղում» փառատոնի անցկացումը՝ որպես երկխոսության և համագործակցության շրջանակների ընդլայնման հաջողված նախաձեռնություն,

բ/ Բարձր են գնահատել հանրապետությունում ֆրանկոֆոնիայի զարգացմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների ջանքերը և, այս կապակցությամբ, ողջունել Ստեփանակերտում «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնադրումը,

գ/ Համաձայնվել են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել համագործակցության առկա ձևաչափերի հետագա զարգացման համար՝ առաջնորդվելով հավասարության, փոխլրացման և համերաշխության սկզբունքներով։

ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930