Լրահոս
Կրկին արծաթե մեդալ
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանի եկամուտները նվազել են. «Հրապարակ»

Սեպտեմբեր 19,2015 10:38 Share

Ի տարբերություն մյուս քաղաքապետների՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի եկամուտները, տարեցտարի ավելանալու փոխարեն, նվազել են: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված նրա հայտարարագիրը չափազանց «աղքատիկ» է:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը 2014-ի հարկային տարվա համար հայտարարագրել է 5 մլն դրամ եւ 15 հազար դոլար, իսկ տարեվերջում այն նվազել է՝ դառնալով 4 մլն. դրամ եւ 14 հազար դոլար: Նրա տարեկան եկամուտը կազմել է ընդամենը 2,6 միլիոն դրամ՝ բացառապես աշխատավարձից: 2012թ. Բալասանյանը հայտարարագրել է 3 միավոր շենք-շինություն՝ ընդհանուրը 5907 քմ մակերեսով, 3 միավոր շենք-շինություն հողամաս և «Մոսկվիչ» 2140 մակնիշի ավտոմեքենա:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել