Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային, գրական երեկո նվիրված հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին Շվեդիայում

Սեպտեմբեր 19,2015 16:24

Եվրոպայի Հայերի Համագումարը եւ  Շվեդիայում ՀՀ դեսպանությունը Ստոկհոլմի հանրային կենտրոնական գրադարանի եւ միջազգային գրադարանի համատեղ գործակցությամբ սեպտեմբերի 17 –ին տեղի ունեցավ  մշակութային, գրական երեկո նվիրված հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին:

Երեկոյի ընթացքում հայ եւ շվեդ հանդիսատեսի առջեւ դեսպան Արտակ Ապիտոնյանի բացման խոսքից հետո, Գրիգոր Զոհրապի երկու նովելների ընթերցումով հանդես եկավ դերասան արվեստագետ Իդա Գյուլնըսթենը:
Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ Կարո Հակոբյանի թարգմանությամբ՝ առաջին անգամ Սիամանթոյի եւ Դանիել Վարուժանի բանաստեղծությունների շարքով, ասմունքով հանդես եկավ գրադարանավար եւ բանաստեղծ Մաքս Էդենբորգը, իսկ հայերենով ՝ Նանսի Խաչատրյանը:

Դուդուկի ձայնով հնչեցին Կոմիտասյան մեղեդիներ Հայկ Հակոբյանի կատարմամբ:

 

Երեկոն վարում էին ԵՀՀ-ի նախագահ Կարո Հակոբյանը, գրադարանավարներ Շարլոթ Հանսենը եւ Հելենա Ահլինը:

 

 

Եւրոպայի Հայերու Համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930