Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության տոնի առթիվ Միհրան Պողոսյանի հրամաններով մի շարք աշխատակիցներ արժանացել են խրախուսանքների և պարգևների

Սեպտեմբեր 22,2015 14:28

Այսօր` սեպտեմբերի 22-ին, Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման և ծառայողական վկայականների հանձնման պաշտոնական արարողություն:

Շնորհավորելով ծառայության նոր աշխատակիցներին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը համոզմունք է հայտնել, որ նրանք պատվով կծառայեն պետությանն ու ժողովրդին:

«Դուք ևս այսօրվանից ներգրավվում եք կարևորագույն մի գործում, ինչը պահանջում է մասնագիտական պատրաստվածություն և պատասխանատվության բարձր զգացում: Հարկադիր կատարողի աշխատանքը դժվար է, և այն պարտավոր եք իրականացնել հստակ,  oրենքի սահմաններում: Մյուս կողմից էլ պետք է հասկանաք, որ գործ ունեք մարդու հետ, ով օրենքը և իրականությունը շատ հաճախ ընկալում է սուբյեկտիվ տեսանկյունից: Դա պարտադրում է քաղաքացուն ցուցաբերել անհատական մոտեցում, տանել բացատրական աշխատանքներ:

Խորհրդանշական եմ համարում, որ ձեր երդման արարողությունը տեղի է ունենում հենց այս օրերին, երբ համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության անկախության տոնը, որը մեր ժողովրդի փառապանծ ձեռքբերումներից է: Վստահ եմ, որ մեր շարքերը համալրում են պատվախնդիր սպաներ: Մաղթում եմ ձեզ բարի ծառայություն»,- ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:

Այնուհետև տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Հայաստանի Հանրապետության անկախության hռչակման 24-րդ տարեդարձի առթիվ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար մի շարք աշխատակիցներ արժանացել են խրախուսանքների և պարգևների:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930