Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ. Ս.Հակոբյանը ճանաչվել է տուժող

Սեպտեմբեր 22,2015 18:38

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում այսօր ստացվել են  Սմբատ Հակոբյանի հաղորդման հիման վրա ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերը, որոնք քննիչն ընդունել է վարույթ։

Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սմբատ Հակոբյանը 2015թ. սեպտեմբերի 21-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, Աբովյան փողոցում հինգ անհայտ անձինք անհիմն վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով, ձեռքի տակ ընկած առարկաներով հարվածել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ս.Հակոբյանի հիվանդության պատմագրի համաձայն` վերջինի մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի փակ կոտրվածք, 8-րդ կողի կոտրվածք, պնևմոթորաքս, ենթամաշկային էմֆիզեմա աջից»:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ սույն նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթ՝ քննիչը որոշում է կայացրել հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ս.Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող։ Քննիչն այցելել է բժշկական կենտրոն՝ նրան որպես տուժող հարցաքննելու, սակայն վերջինս ցուցմունք չի տվել՝ ինքնազգացողության վատ լինելու պատճառով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու, մեղավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930