Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. «Փիսիկ նախագահներով, վարչապետներով շնիկներ եք դարձել»

Սեպտեմբեր 25,2015 18:55

Աշոտ Մանուչարյանը վրդովվեց լրագրողի հարցից

«Փողոցայինը Վենետիկն է: Վենետիկյան պոռնիկը, երբ վենետիկյան պոռնիկ էր եւ Եվրոպայով մեկ պոռնկություն էր տարածում… ի՞նչ փողոցային: Փողոցայինը նրանք են: Նրանք, որ երկիր են մտնում, պետք է անմիջապես կալանավորվեն, որպես ծայրագույն հանցագործներ: Ընդդիմություն է, նույնիսկ եթե մի բան սխալ անի, այնպես չանի, դա փողոցային չի: Նրանք ժողովրդի հետ փորձում են աշխատել ու ինչքան աշխատում են ժողովրդի հետ, այնքան կեցցեն»,-լրագրողների հետ զրույցում վրդովվեց Աշոտ Մանուչարյանը: Լրագրողներից մեկը նկատեց, որ «Ոչ»-ի ճակատը փողոցային պայքարի է անցել, ու այսօր Գյումրիում, հանրահավաք է լինելու, եւ հետաքրքրվեց`միանալո՞ւ են դրան:

Հիշեցնենք, որ «Նոր Հայք» նախաձեռնությունն այսօր կառավարության նիստերի դահլիճում պետք է սահմանադրական բարեփոխումներին նվիրված միջոցառում անցկացներ:

Նախաձեռնության անդամներն են նախկին բարձրաստիճան պաշտոնյա, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, նախկին պատգամավորներ Սոս Գիմիշյանը, Վարդան Խաչատրյանը, նախկին բարձրաստիճան սպա Գառնիկ Մարգարյանը եւ այլք: Կազմակերպիչները սահմանված կարգով դիմել են դահլիճի համար, համաձայնությունը ստացել են, վճարումները կատարել են: Սակայն, միջոցառումից մեկ ժամ առաջ նրանց զանգահարել եւ տեղեկացրել են, որ վթար է եղել, էլեկտրականության լարերը վնասվել են, եւ դահլիճը շահագործման պիտանի չէ:

IMG_5524«Ժողովուրդը պետք է հասկանա`կամ ինքն է երկրի տերը, կամ`շան որդին, վենետիկյան պոռնիկը: Վենետիկյան պոռնիկն այստեղ տեր չի դառնալու`լինի նա ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, թե մեկ այլ կառույցի, ինձ չի հետաքրքրում: Կազմակերպված ժողովուրդն է նրանց դեմն առնելու: Մտածել, որ որեւէ պոռնիկ կարող է գալ ու այստեղ՝ կառավարության շենքում լարեր կտրել…փիսիկ նախագահներով, վարչապետներով շնիկներ եք դարձել: Ո՞ւր եք: Երկու լար չկարողացա՞ն իրար կպցնել»,- իր վրդովմունքը շարունակեց Աշոտ Մանուչարյանը:

Նա պնդում է, որ որեւէ օտարերկրյա քայքայիչ գործողություն մեզ մոտ չի հաջողելու. «Մենք նրանց ծեծելու ենք ամեն տեղ, Եվրոպայում էլ: Մարդկությունը դուրս է գալիս պոռնկության դարաշրջանից: Չի ստացվելու, որ մարդիկ շարունակեն իրար ուտել եւ փողի կուտակման իրենց դարաշրջանը պահպանվի»:

Նկատի ունենալով կառավարության նիստերի դահլիճը, Աշոտ Մոնւչարյանն ասաց, որ այն «մերն է լինելու», քանզի այնտեղ հնչել է մեր անկախության հռչակագիրը, մի քանի օր առաջ էլ հայության ամբողջականացման հռչակագիր է ընդունվել, որն այսօրվա հավաքում պիտի հնչեր: Նա ասաց, որ իրենք հստակ գործողությունների շարք ունեն, այս միջոցառումը պայքարի տարբեր ձեւերն ի մի բերելու փորձ էր, ու այն անպայման կայանալու է այս դահլիճում էլ, մյուս բոլոր դահլիճներում էլ, հրապարակներում էլ: Նախաձեռնությունը գործելու է միայն «գրագետ» գործողություններով, քանզի հակառակորդը «նենգ» է ու ամեն ինչի պատրաստ: «Ոչ պետք է շատ զայրանանք, ոչ էլ շատ հանգիստ պիտի տանենք նման բաները»,- ասց Աշոտ Մանուչարյանը:

Հետագա անելիքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ:

Ի դեպ, կառավարությունից ասել են, որ լրացուցիչ գրավոր պատասխան կտրամադրվի կազմակերպիչներին: Թե ե՞րբ`չեն մանրամասնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930