Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանացի նախարարին հիացրել է հայ աշակերտների գերմաներենի իմացությունը (ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2015 12:39

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհի եւ գերմաներեն դասավանդող մի շարք ուսուցիչների մասնակցությամբ այսօր մեկնարկեց գերմաներեն դասավանդող ուսուցիչների համագումարը, որի նպատակն է՝ քննարկել Հայաստանում գերմաներենի դասավանդման խնդիրները:

Կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը նշեց, որ վաղուց են գործակցում Գյոթե-ինստիտուտի երեւանյան կենտրոնի հետ, որը կազմակերպում է գերմաներենի ուսուցման դասընթացներ, միջոցառումներ, տարածում է մասնագիտական գրականություն:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Փոխնախարարը տեղեկացրեց, որ միասնական ընդունելության քննությունների ժամանակ տարեկան մոտ 500 դիմորդ գերմաներեն լեզվի քննություն է հանձնում. «Դիմորդները հիմնականում Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերից են: Հավանաբար, դա պայմանավորված է այդ մարզերի որոշ  դպրոցներում  տվյալ լեզվի խորացված դասավանդմամբ: Բայց դա չի նշանակում, որ մյուս մարզերում հետաքրքրվողներ չկան, պարզապես քիչ են»,-հավելեց Մանուկ Մկրտչյանը:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

՝

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհն իր ելույթի ընթացքում հայտնեց, որ Գերմանիայի, Ավստրիայի եւ Շվեյցարիայի կրթության նախարարները պարբերաբար հանդիպում են եւ քննարկում գերմաներենի  ուսուցման ծրագրերը. «Այդ եռակողմ աշխատանքը, որն իրականացնում ենք Եվրոպայում, կշարունակենք իրականացնել նաեւ Հայաստանում, որտեղ 2005 թվականից աշակերտների փոխանակման ծրագրեր են կյանքի կոչվում: Հայ աշակերտների՝ գերմաներենի իմացությամբ հիացած եմ»,-եզրափակեց գերմանացի նախարարը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930