Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գյումրիում տեղի ունեցած ավտովթարից մեկը մահացել է, մյուս 6-ը վերակենդանացման ու վիրաբուժական բաժանմունքներում են

Հոկտեմբեր 02,2015 23:04

Այսօր ժամը 19.30 սահմաններում Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցում բախվել են «Մերսեդես» եւ «Օպել» մակնիշի մեքենաները,  որի հետեւանքով մահացել է 1951 թվականին ծնված Արշալույս Ստեփանյանը:

Նա եղել է «Օպել» մակնիշի մեջ, մյուս 6-ը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Գյումրու բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ Վարուժան Միքայելյանը՝ ծնված 1994 թվականին, ստացել է գլխուղեղի ցնցում ու դեմքի քերծված վերքեր, 1985 թվականին ծնված Վասո Ստեփանյանը փայծաղի պատռվածք, վերջինիս վիրահատելու են: Արթուր Փանոսյանը՝ ծնված 1996 թվականին ,ստացել է դեմքի վերքեր, վիճակը բավարար է: 38-ամյա  Գագիկ Փանոսյանը ստացել է  կոնքի ոսկրերի բազմակի կոտրվածք, ձախ կողերի կոտվածք, աջ երիկամի սալջարդ, իսկ 45-ամյա Գագիկ Հովհաննիսյանը ստացել է  7-դ ողի ու ձախ կողերի կոտվածք, Ռոբերտ Այվազյանը՝ 1962 թվականին ծնված, ստացել է  գլխի  եւ դեմքի պատռված վերքեր ու շոկ:

Հիվանդանոց տեղափոխվածներից երեքը  վերակենդանացման բաժանմունքում են, երեքը՝ վիրաբուժական: Նախնական տվյալներով, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հարվածից շուռ է եկել ու ընկել «Օպել» մակնիշի մեքենայի վրա:

Լուսանկարը՝ Ցայգ հեռուստաընկերության

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031