Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք լավ ապրենք, ինչ-որ մեկին մի բան տալուց այդպիսի արձագանք չի լինի». «Հրապարակ»  

Հոկտեմբեր 10,2015 11:11

«Աբիժնիկ», չար, նախանձ, չուզող. այս բառերն էին մարդիկ ուղղում ֆեյսբուքյան այն օգտատերերին, ովքեր դեմ էին արտահայտվում հաղորդավարուհի Զառա Արամյանին և գրող Վահրամ Սահակյանին բնակարան նվիրելու քաղաքապետարանի որոշմանը: Նկատենք, որ դեմ արտահայտվողները բավականին շատ էին: Հիմա ի՞նչ, կարծել, որ մեր հասարակությունը չարացա՞ծ է, իսկապես նախանձու՞մ է այն հաջողակներին, ում բախտը բերել է:

Հոգեբան Իրինա Ծատուրյանն ընդգծում է, որ դա բնավ նախանձ չէ: «Դա բոլորովին նախանձ չէ, դա այն է, որ ամեն մարդ ձգտում է ինչ-որ արդար լուծման, դա մեկ: Մենք մի սիտուացիայի մեջ ենք, երբ ունենք տոտալ աղքատության խնդիր, այսպես ասած այդ աղքատության հաղթահարման խնդիր: Երբ որ ինչ-որ մարդիկ, իսկ այդ անձինք շատ պայմանական մարդիկ են, իրենք խրախուսվում են, իսկ մնացածը չեն խրախուսվում, դա իհարկե առաջացնում է խիստ բացասական արձագանքներ: Եթե մենք լավ ապրենք, ինչ-որ մեկին ինչ-որ մի բան տալուց այդպես չէր լինի: Հետո ամեն մարդ ինքն իր բնագավառի մեջ ունի իր կոլեգաները: Կան կոլեգաներ, որ համարում են իրենք պակաս գործունեություն չեն արել չէ՞, ինչո՞վ է որոշվում, որ մեկին արվում է, մյուսին չէ, դա չի բացատրվում, եթե դա բացատրվի, ամեն ինչը կգա կընկնի իր տեղը».- նշեց Իրինա Ծատուրյանը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031