Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրության փոփոխությունների նախագծում անտեսվել է Վենետիկի հանձնաժողովի առաջարկը

Հոկտեմբեր 10,2015 23:52

Սահմանադրության նախագծում Ա1+ հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ որոշումը հաշվի չի առնվել:

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովն առաջարկել էր Սահմանադրության նախագծում հաշվի առնել «Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ որոշումը, այսինքն՝ ՀՌԱՀ որոշումները արտոնագիր տրամադրելու վերաբերյալ պետք է հիմնավորվեին:

«Դժվարանում եմ հասկանալ, թե Վենետիկի հանձնաժողովն ինչու հետամուտ չեղավ իր առաջարկության իրականացման համար, որովհետեւ ոչ միայն ՀՌԱՀ-ի հետ կապված առաջարկը հաշվի չառնվեց, այլեւ կայուն մեծամասնության,  հետո Առաքելական եկեղեցու ու մի շարք այլ դրույթներում փոփոխություններ չկատարվեցին: Վենետիկի հանձնաժողովը գտավ, որ Սահմանադրության ընդունման, հավանություն տալու, չտալու լիազորությունը երկրի քաղաքացու, քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության խնդիրն է, դուրներս չի գա, չենք ընդունի: Սա է հիմնական հիմնավորումը, որ Վենետիկի հանձնաժողովը դրսեւորեց, որ չի կարող որեւէ երկրի հորդորի, որ ձեր երկրի համար հարմար է հենց այս ձեւակերպումը կամ հենց այս Սահմանադրությունը»,- կարծում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ մանրամասնելով, որ Վենետիկի հանձնաժողովը կայուն մեծամասնության հիմնական դրույթի վերաբերյալ ոչ թե հստակ դիրքորոշում էր հայտնում, այլ ասում էր, որ գուցե դա սահմանվի Ընտրական օրենսգրքով:

Իրավապաշտպանը հիշեց, որ «Ա1+»-ի վերաբերյալ ՄԻԵԴ որոշումը Հայաստանը իրականացրեց ձեւականորեն. «Հայտարարեցին մրցույթ, բայց Ա1+-ը վերստին չանցավ, չընդունեցին փաստաթղթերը որպես հիմնավորում, որ եթեր կարողանա ունենալ: Արմնյուզին եթեր տրամադրելու հետ կապված պատշաճ հիմնավորումներ չկային, ինչ հիմքով է հաղթող ճանաչվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031