Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Միկաել Ժանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հայտարարությամբ հանդես գալու համար

Հոկտեմբեր 12,2015 14:16

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է Ֆրանկոֆոնիայի 31-րդ համաժողովի անցկացումը Հայաստանում, ինչը վկայում է Հայաստանը Ֆրանկոֆոնիային կապող ինստիտուցիոնալ հարաբերությունների կարեւորության մասին:

Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ֆրանկոֆոնիայի կողմից ցուցաբերված լիակատար աջակցությունը, որը հերթական անգամ իր արտացոլումը գտավ Դակարի գագաթնաժողովի ժամանակ ընդունված Ֆրանկոֆոն տարածքում ճգնաժամային իրավիճակների, ճգնաժամից դուրս գալու եւ խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձեւում: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել տիկին Միկաել Ժանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հայտարարությամբ հանդես գալու համար: Խորհրդարանի ղեկավարը հիշեցրել է, որ այս տարվա մարտի 31-ին ՖԽՎ եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների երեւանյան համաժողովը միաձայն բանաձեւ է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ մասնակցությունը ՖԽՎ-ում: Միկաել Ժանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, մասնավորապես ասել է. «Հայաստանի պատմության այդ էջը ողջ աշխարհի համար է: Մենք պետք է միասին ամեն ինչ անենք, որ մարդիկ հիշեն, ճանաչեն եւ պայքարեն, որ այլեւս նման բան չկրկնվի: Հայաստանը պետք է գիտակցի, որ մենակ չէ. մենք միասին ենք»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031