Լրահոս
Օրվա լրահոսը

Պլյուշչենկոն ու «Սառույցի արքաները» կգան Երեւան

Հոկտեմբեր 12,2015 22:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 20-ին գեղասահքի սիրահարներին սպասվում է «Սառույցի արքաները» խորագրով շոուն, որը կկայանա Մարզահամերգային համալիրում: Միջոցառման կազմակերպիչն է SHOWSTAR-ը:

Ինչպես կազմակերպիչները  տեղեկացրին Aravot.am-ին, «Սառույցի արքաները» շոուն կկայանա օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ: Երեւան կժամանի հանրահայտ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն (լուսանկարում):

Ներկայացման մեջ, որի պրոդյուսերն է Արի Զաքարյանը, ներգրավված են նաեւ Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները,  ջութակահար Էդգար Հակոբյանը, երգիչ Հայկոն, եւ ուրիշներ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: