Լրահոս
Օրվա լրահոսը

«Մորգանի խնամին» ցնցել է ամերիկահայ հանդիսատեսին (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 13,2015 13:04

Հոկտեմբերի 20-10-ը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում՝ ներկայացնելով Ալ. Շիրվանզադեի «Մորգանի խնամին» բեմադրութունը: «Այն նվեր էր սփյուռքահայ հանդիսատեսին, որը եւս մեկ անգամ հնարավորություն ստացավ հաճույք ստանալու մեր լավագույն թատրոններից մեկի ներկայացումներից: Դա կարեւոր է նաեւ մեր թատրոնի համար, որը կարողացավ հանդես գալ միջազգային բեմում»,-ասաց Մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը:

DCIM105MEDIA

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը նշեց, որ ամերիկահայ հանդիսատեսի համար ցուցադրված  «Մորգանի խնամին» լավագույն ներկայացումներից է. «Ուրիշ շրջապատ, ուրիշ ետնաբեմ, ուրիշ հանդիսատես… Ներկայացումն ակամայից պրեմիերա դարձավ: Մեծ ուշադրության արժանացանք: Տեսարաններից մեկում հերոսուհին ասում է՝ ինչ էլ լինի՝ պետք է գնամ հայրենիք… Դահլիճն այլ կերպ արձագանքեց դրան: Իսկ «Կռունկ» երգը ցնցեց շատերին: Թվում է, թե կոմեդիա է, բայց բոլորին սթափեցրեց եւ կարող եմ ասել, որ մարդկանց 80 տոկոսի աչքը հայրենիքում է»:

Հանդիսատեսի ցանկությամբ ներկայացումը ցուցադրվել է երկու անգամ: Պարոնյանի անվան թատրոնի դերասանները պարգեւներ եւ պատվոգրեր են ստացել Կալիֆորնիայի կոնգրեսական Ադամ Շիֆից, հյուպատոս Սերգեյ Սարկիսովից, Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանից:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Երվանդ Ղազանչյանը նաեւ տեղեկացրեց, որ անցած թատերաշրջանը չափազանց նշանակալի էր թատրոնի համար: «Կարինե» ներկայացումն արժանացավ ՀՀ նախագահի  մրցանակին: Նոյեմբերի վերջին էլ կբացվի թատրոնի փոքր դահլիճը, որի բեմում կխաղան միայն հայ ժամանակակից եւ դասական պիեսներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031