Լրահոս
Օրվա լրահոսը

10-ամյա պատանին պարային օլիմպիադայում 6 մեդալ է նվաճել. (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 26,2015 22:45

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հոկտեմբերի 24-ին մեկնարկել էին «Հայաստանի 5-րդ պարային օլիմպիադան» և «WADA սուբկոնտինենտալ Կովկասի առաջնությունը», որի նախաձեռնողը և կազմակերպիչն է Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիան: Այսօր առաջնությունն ամփոփվեց, լավագույն մենապարողներն ու խմբերն արժանացան մրցանակների եւ պարգեւների: «1350-ից ավելի մասնակից ունեցանք, նախորդ տարվա համեմատ՝ 200-ով ավելի: Այս տարի մասնակիցներ ավելացան Ռուսաստանից, Բելառուսից եւ Վրաստանից: Մի շարք երկրներ էլ արդեն իսկ հայտնել են, որ մասնակցելու են հաջորդ տարի հոկտեմբերին կայանալիք պարային օլիմպիադային:

Ներկայում 95-ից ավելի պարային կազմակերպությունների հետ ենք գործակցում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի նախագահ Արտաշես Մեսրոպյանը: Նա նշեց, որ այս տարի սահմանվել էր 2 «Գրան պրի» մրցանակ, որին ժողովրդական եւ ժամանակակից պարային ուղղություններում արժանացան համապատասխանաբար՝ «Նոր Դար» եւ «Էնջլս» պարային համույթները:

Զրուցեցինք նաեւ Մհեր Պետրոսյանի ղեկավարած «Նոր Դար» պարային համույթի մենապարող Գարիկ Պետրոսյանի (լուսանկարում) հետ, որն այս տարի Մոսկվայում կայացած Համաշխարհային պարային օլիմպիադայի «Ժողովրդական պարերի աշխարհի առաջնության» ժամանակ ոսկե մեդալի է արժանացել:

FILE3549 FILE3552 FILE3556 FILE3557 FILE3558

«Օլիմպիադային երկրորդ անգամ եմ մասնակցում, այն շատ կարեւոր է ինձ համար, քանի որ գիտելիքներ եմ ձեռք բերում: Այս անգամ ներկայացրեցի «Զուռնի-տրնգի» պարը, նաեւ վրացական, օսեթական պարեր: Ծանոթացա վրացական խմբի հետ, որը լատինամերիկյան պար էր ներկայացնում: Նրանք էլ ծանոթացան մեր պարերին՝ «Քոչարի»-ին ու «Բերդ»-ին»: Ի դեպ, գիտեին, որ դրանք հայկական պարեր են»,-պատմեց Գարիկը, որն օլիմպիադայի ընթացքում 6 մեդալ է նվաճել: Նա 4 տարեկանից պարում է եւ երազում է հայրիկի պես պարային համույթ հիմնել:

Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031