Լրահոս
Օրվա լրահոսը

Համացանցում են հայտնվել Հարավային Սուդանի ավիավթարի բացառիկ կադրերը (տեսանյութ)

Նոյեմբեր 04,2015 17:37

«Reuters»-ի  հետ զրույցում այսօր Հարավային Սուդանում Ան-12 ինքնաթիռի կործանման ականատեսը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, ասել է, որ 41 մարմին է տեսել, որոնք ծածկված էին շորերով: Համացանցում են հայտնվել նաեւ ինքնաթիռի ընկնելու բացառիկ կադրերը:

«Reuters»-ի զրույցում դեպքի վայրում աշխատող ոստիկաններից մեկը, որը նույնպես չի ցանկացել հրապարակել իր անունը, քանի որ լիազորված չէ խոսել մամուլի հետ, հաստատել է 41 հոգու զոհվելու մասին լուրերը: Մեկ այլ ականատես 32 զոհ է հաշվել:

Հաղորդվում է, որ ինքնաթիռն ընկել է օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց: Քաղաքացիական ավիացիայի վարչությունից ասել են, որ դեռ հաշվում են զոհերի թիվը:

Հարավային Սուդանի նախագահի մամուլի խոսնակ Աթենի Վեկ Աթենին նշել է, որ պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ ինքնաթիռում 18 հոգի են գտնվել, որոնցից 6-ը եղել են անձնակազմի անդամներ: Նրանցից 15 հոգին մահացել են, իսկ 3-ի հաջողվել է փրկվել: Փրկվածներից մեկը երեխա է:

«Reuters»-ին նաեւ հաջողվել է նկարահանել ինքնաթիռի ընկնելու վայրը: Ներկայացնում ենք տեսանյութը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30