Լրահոս
Օրվա լրահոսը

Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ճանապարհը երկկողմանի բաց է

Նոյեմբեր 08,2015 19:31

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ավտոճանապարհը նոյեմբերի 8-ի՝ ժամը 16:30-դրությամբ, երկկողմանի երթևկելի է:

Նոյեմբերի 7-ին տեղի ունեցած քարաթափման հետևանքով շուրջ 400 խմ ծավալի ժայռաբեկորները փակել էին ճանապարհի ամբողջ երթևեկելի հատվածը:

Այսօր վաղ առավոտից Մեղրու  ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները հատուկ տեխնիկայի և մեխանիզմների միջոցով ձեռնամուխ են եղել  ճանապարհից քարերի հեռացման աշխատանքներին:

Այն բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30