Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիների կողմից գնդակոծված «ֆուռը» սահմանագոտուց դուրս է բերվել

Նոյեմբեր 09,2015 11:09

Նոյեմբերի 5-ին միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածում ադրբեջանական զինուժը գնդակոծել էր ռուսական բեռնատար՝ վնասելով այն: Նոյեմբերի 8-ին բեռնատարը սահմանագոտուց դուրս է բերվել:

Ոսկեպարից տեղեկացանք, որ Ոսկեպար-Բաղանիս հիմնական ավտոճանապարհը փակ է մնում, երթեւեկը կատարվում է շրջանցիկ, Հարսնաքարի ճանապարհով:

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հայտնեց, որ սահմանագոտում հանգիստ է, նոյեմբերի 8-ի երեկոյան Բաղանիսի փողոցների լուսավորության համակարգը միացված է եղել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30