Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը հանձնարարել է Հայաստանի հետ ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման պայմանագիր ստորագրել. TASS

Նոյեմբեր 11,2015 14:37 Share

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ միասնական տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին պայմանագիր ստորագրել։

«TASS»-ի փոխանցմամբ՝ Պուտինի հանձնարարականն այսօր տեղադրվել է նախագահի կայքում. «Ընդունել ՌԴ կառավարության առաջարկը՝ ՌԴ եւ Հայաստանի Հանրապետության միջեւ միասնական տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին»,- նշված է փաստաթղթում։

Վլադիմիր Պուտինը նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը հանձնարարել է արտաքին գործերի նախարարության հետ համատեղ բանակցություններ վարել հայկական կողմի հետ եւ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո ՌԴ կառավարության անունից համաձայնագիր ստորագրել։

Նա նաեւ թույլ է տվել կառավարությունների կողմից ընդունված փոփոխությունները ներառել այդ նախագծում։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30