Լրահոս
Օրվա լրահոսը

Ով ռմբակոծությունների տակ արտադրություն դնի՝ կազատվի ԱԱՀ-ից. Կառավարության նախագիծը

Նոյեմբեր 11,2015 17:51 Share

Այսօր ԱԺ արտահերթ նիստում կառավարությունը ներկայացրեց «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ: Նախագծով առաջարկում են, որ սահմանամերձ համայնքներում, մասնավորապես՝ Բերդ եւ Ճամբարակ համայնքներում ով արտադրական գործունեություն կկազմակերպի՝ կազատվի ԱԱՀ-ից: Մինչ այդ այս օրենքը տարածվում էր միայն սահմանամերձ գյուղական համայնքների վրա:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հիմնական զեկուցող, էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանին հարցրեց, թե վերջին 1 տարվա ընթացքում որքա՞ն մարդ է օգտվել այդ արտոնություններից գյուղական համայնքներում, մարդիկ տեղյա՞կ են, որ նման արտոնություններ կան:

Փոխնախարարը պատասխանեց, որ արտոնությունից օգտվում են 450 կազմակերպություններ, իսկ այդ որոշումը տարածվում է 31 համայնքների վրա:

Լրագրողների հետ զրույցում փոխնախարարն ասաց, որ այս նախագիծը հիմնականում այն արտադրական ընկերությունների համար է, որոնք ներկրում են հումքը, եւ սահմանին վճարում են ԱԱՀ:

Հարցին՝ մտավախություն չկա՞, որ այս արտոնությունը հասցեական չի լինի, օլիգարխներն էլ իրենց բիզնեսները կգրանցեն սահմանամերձ համայնքներում, եւ կօգտվեն հարկային արտոնությունից՝ Էմիլ Տարասյանը պատասխանեց. «Մենք ուրախ կլինենք, որ այնտեղ կազմակերպեն արտադրություններ, որովհետեւ այնտեղ աշխատատեղեր կստեղծվեն, եւ չմոռանանք, որ ռմբակոծությունների տակ են մարդիկ ապրում: Եթե այնտեղ արտադրություն կազմակերպվի, ի՞նչ կարեւոր է, թե ով է տնտեսվարողը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30