Լրահոս
Օրվա լրահոսը

Արզօն՝ Charlie Hebdo-ի ահաբեկչության թեմայով ծաղրանկարի մասին

Նոյեմբեր 17,2015 23:41

Ֆրանսիական  Charlie Hebdo պարբերականը շարունակում է ահաբեկչության թեմայով ծաղրանկարներ հրապարակել : Ըստ Ֆրանսիական ԶԼՄ-ների՝ նոյեմբերի 18-ին լույս տեսնելիք համարի առաջին էջում տեղ կգտնի մի ծաղրանկար, որտեղ  պատկերված է պարող տղամարդ՝ հրազենային 6 վերքերով: Նա շամպայն է խմում, իսկ վերքերից շամպայնի շիթեր են հոսում։ Ի միջիայլոց, վերոնշյալ ծաղրանկարը հրապարակվել է BFMTV հեռուստաալիքի կայքում:

Aravot.am-ի հետ զրույցում ծաղրանկարիչ Արզօն, մեկնաբանելով ֆրանսիացի գործընկերների երգիծանկարը, նշեց, որ շատ տպավորված է դրանով:

«Իրենք սրանով ուզում են ասել, որ  ռիսկով ժողովուրդ են, եւ ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում: Նաեւ ծաղրանկարով շեշտում են, որ  անկախ վերքերից, թքած ունեն ահաբեկչություն իրականացնողների վրա, ու երբեք էլ չեն նվնվալու»,- կարծիք հայտնեց հայ ծաղրանկարիչը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. aram says:

    շատ խնդալու էր: մինչև հիմա հռհռում եմ տեռորի զոհերի վրա 😀 😀 😀

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30