Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյան-Աշոտյան կսմիթներ՝ դեւի, գրավիչ տղամարդկանց, շոուի մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2015 19:17

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հարց ուղղեց «Եռանկյունի» հաղորդաշարի հետ կապված, թե ինչպե՞ս ընդգրկվեց այնտեղ՝ որպես հաղորդավար. «ՀՀԿ-ն ինչպիսի՞ գնահատական է տալիս այդպիսի շոուին ձեր մասնակցությանը»:

Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ Հանրային հեռուստաընկերությունից է առաջարկ ստացել, իսկ աշխատավարձի չափը կերեւա իր հայտարարագրում. «Դեւը ձեզ ոչ թե բռնել է, այլ մտել է ձեր մեջ էսօր, ֆորմի մեջ եք շատ»:

Նախարարն ասաց, որ Փոստանջյանն էլ վստահաբար մի օր կհայտնվի այդ հաղորդման տաղավարում եւ նրան անվանեց հայկական քաղաքական շոուբիզնեսի տիրուհի. «Ուրախ եմ, որ ձեր նման ապագա աստղ կունենանք մեր տաղավարում, որը կզարդարի իր ներկայությամբ մեր համեստ քաղաքական թոք-շոուն: Չգիտեմ talk-ը ինչքանով է ձեզ մոտ ստացվում, բայց շոուն վստահաբար ստացվում է»:

Ըստ Փոստանջյանի՝ ԿԳ նախարարին հարիր չէ նման հաղորդում վարելը՝ պրոֆեսիոնալ առումով: Նա հեգնեց նախարարին՝ ասելով, որ եթե նման հաղորդումների համար աշխատավարձ է ստանում, գոնե իր աշխատավարձը հավաքի եւ տա գիտությանը, մանավանդ, որ գիտաշխատողների հավելավճարները կրճատվել են:

Նախարարը պատասխանեց, որ Փոստանջյանը լավ կլինի իր ելույթներից բացի դիտի, թե արտերկրում նախարարներն ինչով են զբաղված, ինչ հաղորդումներ են վարում: Իսկ եթե նրան հետաքրքրում են գովազդային տղամարդիկ, կարող է  ծանոթանալ The people ամսագրում ամենագրավիչ տղամարդկանց թոփ տասնյակին. «Գիտությունը ձեզ առհասարակ ամենաքիչն է հետաքրքրում այս կյանքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30