Լրահոս
Օրվա լրահոսը

Ստրասբուրգի դատարանը շարունակում է քննել Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ ստեղծված կազմակերպության գործը. «Փաստինֆո»

Դեկտեմբեր 03,2015 17:29

Այսօր Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի քրեական գործերով դատարանում տեղի ունեցավ «Ալընջան և մյուսները» գործով դատավարությունը, որը կապված է Ստրասբուրգում գրանցված «Եվրոպական տեղեկատվական և մարդու իրավունքների կենտրոն» կազմակերպության հետ։

Այս կազմակերպությունը և մեղադրյալներն անմիջական կապ ունեն ադրբեջանցի լրագրող, haqqin.az առցանց պարբերականի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևի հետ, ով Ադրբեջանի իշխանությունների «մերձավորն» է։

Սակայն դատական նիստի մեկնարկից կարճ ժամանակ անց այն ավարտվեց, քանի որ որոշակի փաստաթղթեր և անձինք պետք է լինեին դատարանում, սակայն ներկա չէին։

Ըստ փաստաբանական հայցի, կազմակերպության փոխնախագահ Մուստաֆա Ալընջայի և նրա կնոջ՝ Լեյլա Ալընջայի նկատմամբ քրեական գործի հայցով վերջիններս մեղադրվում են աշխատանքային գործունեությունը թաքցնելու, վստահության չարաշահման, կազմակերպության կեղծ սնանկության, ֆինանսական միջոցները թաքցնելու և մի շարք այլ իրավախախտումների մեջ։

Գործով մեղադրվում է նաև «Եվրոպական տեղեկատվական և մարդու իրավունքների կենտրոն» կազմակերպության նախագահ Թոմաս Պիլցը, ով Գերմանիայում haqqin.az-ի թղթակիցն է, ինչպես նաև հանդիսանում է անարխիստական «Occupy Frankfurt» (Գրավիր Ֆրանկֆուրտը) շարժման անդամ։

Նշվում է, որ Էյնուլլա Ֆաթուլաևը և կազմակերպության մյուս անդամներն ուղղակի օգտագործել են Եվրոպայի մայրաքաղաք Ստրասբուրգում գրանցված կազմակերպությունը, որը ըստ կանոնադրության պետք է ուսումնասիրեր ու պաշտպաներ Եվրոպայում մարդու իրավունքները, և իրականացրել ու ֆինանսավորել են հակահայկական և հակասեմական քաչոզչություն, կեղծել են փաստաթղթեր, յուրացրել ֆինանսական միջոցներ։

Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո» -ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031