Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը տղամարդավարի կատարեց Գյումրիում տված իր խոստումը

Դեկտեմբեր 04,2015 20:50

Ինչպես տեղեկացրել ենք, կիրակի օրը՝ նոյեմբերի 29-ին, Գյումրիում էր ՀՀ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը, որը մշակույթի  նախարար Հասմիկ Պողոսյանի հետ մասնակցեց Գյումրու Վարդան Աճեմյանի  անվան դրամատիկական թատրոնի հիմնադրման 150-ամյակին նվիրված միջոցառումներին: Հանդիսավոր երեկոյի ավարտին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը բեմ բարձրացավ ու վարչապետին խնդրեց լուծել Մհեր Մկրտչյանի անվան նորակառույց փոքր դահլիճի լուսային տեխնիկայի ձեռք բերման հարցը: «Կօգնե՞ք մեզ»,- հարցրեց մարզպետը, որին Հովիկ Աբրահամյանը բարձր ձայնով արձագանքեց՝ «Այոոոո»:

скачанные-файлы33

Հեռանալուց  5 օրը չանցած՝ վարչապետը կատարեց իր խոստումը: «ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում որոշում է կայացվել կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնել Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի լուսային տեխնիկայի ձեռք բերման ու բեմի հատակի հիմնանորոգման համար: Գումար կհատկացվի նաեւ Երեւանի կամերային թատրոնի տեխնիկական վերազինման նպատակով»,- այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության ֆեսբուքյան էջից:

Անկախ այն հանգամանքից, որ վարչապետը հանրաքվեին ընդառաջ անմիջապես լուծեց այս խնդիրը, Գյումրու  թատրոնում գտնում են, որ նա տղամարդավարի կատարեց իր խոստումը. սա, ըստ նրանց, մեծ օգնություն է  թատրոնին. Մհեր Մկրտչյանի անվան դահլիճն ավարտին հասցնելը պատվի ու թասիբի հարց է աճեմյանցիների համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031